ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական շարժման գործունեությունը

Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական շարժման գործունեությունը
02.11.2020 | 21:55

Ֆրանսիան պատրաստվում է արգելել «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժումը երկրում՝ հայտարարել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը: Որոշումը կայացվել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի պղծումից հետո: Որոշումը չորեքշաբթի կներկայացվի կառավարության քննարկմանը:

Դիտվել է՝ 2738

Մեկնաբանություններ